Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Խոպան պիտի գնան, ձեռքի հետ էլ անընդհատ ստորացման ենթարկվեն, սպանությունների մասին դեռ չեմ ասում»

«Խոպան պիտի գնան, ձեռքի հետ էլ անընդհատ ստորացման ենթարկվեն, սպանությունների մասին դեռ չեմ ասում»
23.11.2013 | 13:53

«Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու ցանկություն երբեք չի ունեցել, որովհետև որևէ թեկնածու ընտրությունների ժամանակ նման բան չի ասել, նման հայտարարությամբ հանդես չի եկել: Ընդհակառակը` «Հանրապետական» կուսակցությունը` «արևմտամետների» ձեռքից Եվրամիության դրոշակը խլեց և ուռա՜ գոռալով մեզ բոլորիս համոզում էր, որ եվրոպական արժեքները հենց հանրապետական արժեքներ են և մենք, որպես միակ հզոր քաղաքական ուժ` Հայաստանը տանելու ենք դեպի Եվրամիություն»,-անդրադառնալով Հայաստանի հնարավոր անդամակցությանը ՄՄ-ին, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ` կարծիք հայտնելով, որ այս հարցում միանշանակ եղել է ճնշում, որ «եթե չստորագրեք` իշխանություն կկորցնենք»:

Ա. Մարտիրոսյանի խոսքով` ժողովրդի կողմից վստահություն չունեցող նախագահը իրավունք չուներ նրա անունից հայտարարել, որ ՄՄ-ին անդամակցելը հայ ժողովրդի ցանկությունն է, հետևաբար, այս որոշումը` ո’չ հասարակական, ո’չ իրավական առումով որևէ լեգիտիմություն չունի:
Ինչ վերաբերվում է երկրում տիրող ներկա իրավիճակին, ժառանգական ներկայացուցիչը կարծում է, որ այստեղ իրենց մեղավորության մեծ չափաբաժինն ունեն եվրոպական կառույցները, որովհետև, ըստ նրա, վերջին տարիներին, ինչպես այդ կառույցները, այնպես էլ տարբեր միջազգային դոնոր կառույցներ, հզորացրեցին իշխող համակարգը Հայաստանում` ամբողջությամբ թուլացնելով ընդդիմությունը, և այդ թուլացումը ոչ այնքան քաղաքական աջակցության հետ էր կապված, այլև միտված էր պաշտպանելու Հայաստանում առկա կեղծիքները: «Ցավս Եվրոպական միությունը չէ, այլ մեր երկիրը, որովհետև եթե ունենք նման հնարավորություն` կայացած շուկա, կայացած կառավարման համակարգ ունենալու, էլ ի՞նչ ՄՄ: Էստեղից ամենշատը խոպան պիտի գնան էնտեղ, ձեռքի հետ էլ անընդհատ ստորացման ենթարկվեն, դեռ սպանությունների մասին չեմ ասում: Թող դրա փոխարեն պայմանագիր ստորագրեին` սիրուն Եվրոպա գնար մեր աշխատուժը, վատ կլինե՞ր: Ես համոզված եմ, եթե ասոցացման համաձայնագիրը ստորագրվեր, էժան աշխատուժը, դուրս գալով եվրոպական շուկա, մեծ ներդրումների հետ էր գործ ունենալու»,-կանխատեսեց նա` հորդորելով բոլոր քաղաքական ուժերին միաբանվել և Հայաստանը տանել այն արժեքների ուղղությամբ, որը կապահովի ինչպես տնտեսական, այնպես էլ այլ ոլորտների զարգացումը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ